Իսպանիան գերգոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և Ազգերի լիգայի եզրափակիչում է 🎥
Ազգերի լիգայի խաղարկության «4-ի եզրափակիչի» երկրորդ կիսաեզրափակիչում մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիր Իսպանիայի հավաքականը Շտուտգարտում մրցեց Ֆրանսիայի թիմի դեմ։
«Ֆուրիա ռոխան» գերգոլառատ խաղում հաղթեց 5:4 հաշվով։
Իսպանացիները մինչև 79-րդ րոպեն չորս գնդակի առավելություն ունեին և հաղթում էին 5:1, սակայն Ֆրանսիայի թիմը կարողացավ վերադառնալ խաղ ու հաշիվը կրճատել մինչև նվազագույնի, բայց ավելին անել չհաջողվեց։
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Լամին Յամալը, մեկական գոլ էլ խփեցին Նիկո Վիլիամսը, Միկել Մերինոն ու Պեդրին։ Ֆրանսիացիները պատասխանեցին Կիլիան Մբապեի ու Ռայան Շերկիի ու Ռանդալ Կոլո-Մուանիի գոլերով, իսկ Դանի Վիվիանը գրավեց սեփական դարպասը։
Այսպիսով, Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը երրորդ անգամ անդընդմեջ դուրս եկավ Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչ, որտեղ հունիսի 8-ին կմրցի Պորտուգալիայի թիմի դեմ։
Ֆրանսիայի հավաքականն էլ նույն օրը երրորդ տեղի հանդիպում կանցկացնի Գերմանիայի թիմի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից