Իսպանիայի կառավարությունը կարող է ազդել որոշ ակումբների տրանսֆերային քաղաքականության վրա
Իսպանական մի շարք ակումբներ կարող են խնդիրներ ունենալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Սևիլիան», «Ալավեսը», «Վալենսիան», «Էսպանյոլը», «Գրանադան», «Օսասունան» կորոնավիրուսի համաճարակի օրերին օգտվել են Իսպանիայի կառավարության աջակցությունից և այդ ակումբների աշխատակիցների աշխատավարձերի մի մասը վճարվում է պետության կողմից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսպանիայի աշխատանքի և ֆինանսների նախարարությունը համակ ուշադրությամբ կհետևի որոշ ակումբների տրանսֆերային ծախսերին և ցանկության դեպքում կարող է ազդեցություն ունենալ նրանց տրանսֆերային քաղաքականության վրա։
Նշվում է, որ շատ քաղաքական գործիչներ, հնարավոր է, արգելք դնենք ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի «Բարսելոնա» տեղափոխության վրա։ Ստեղծված ֆինանսական ճգնաժամի պայմաններում խաղացողի «Բարսելոնա» վերադարձն ավելի քիչ է հավանական։
# Ալավես, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Գրանադա, Էսպանյոլ, կորոնավիրուս, Նեյմար, ՊՍԺ, Սևիլիա, Վալենսիա, տրանսֆերներ, Օսասունա