Իսպանիայի գավաթ. 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը խոշոր անակնալ մատուցեց` պայքարից դուրս թողնելով Էսպանյոլին 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Բարբաստրոն» սեփական դաշտում մրցեց կատալոնական «Էսպանյոլի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ «Բարբաստրոն» խոշոր անակնկալ մատուցեց և հաղթեց 2:0 հաշվով։
Տանտերերից դուբլ գրանցեց ձախ պաշտպան Սիտո Բարերան։ 27-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել նաև երրորդ լիգան` Սեգունդան Բ-ն ներկայացնող «Ամորոբիետայի»` 1/64 եզրափակիչում կայացած խաղում (4-0) և չորս գոլով գլխավորում է Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների ցանկը։
«Էսպանյոլի» դեմ հանդիպման հերոսներից էր նաև «Բարբաստրոյի» դարպասապահ Արնո Ֆաբրեգան, որը կատարաեց 13 սեյվ։
Հավելենք, որ «Բարբաստրոն» երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչ` կրկնելով ակումբի պատմության լավագույն արդյունքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Copa del Rey, Արնո Ֆաբրեգա, Բարբաստրո, Էսպանյոլ, Իսպանիայի գավաթ, Սիտո Բարերա