Ինֆանտինոն Instagram-ում սկսել է չհետևել թուրք խոհարար Salt Bae-ի
Աշխարհահռչակ թուրք խոհարար Նուսրեթ Գյոկչեն, ով առավել հայտնի է Salt Bae կեղծանունով, հայտնվել է սկանդալի եզրին։
Բանն այն է, որ ԱԱ-2022-ի եզրափակիչից հետո Գյոկչեն մտել է խաղադաշտ և սկսել լուսանկարվել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների հետ։
Հայտնի է դարձել, որ այդ առթիվ ՖԻՖԱ-ն նույնիսկ հետաքննություն է սկսել` պարզելու, թե ինչպես է Salt Bae-ին հաջողվել մուտք գործել խաղադաշտ։
Sky Sports-ի լրագրող Կավեհ Սոլհեկոլի աչքից էլ չի վրիպել, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն Instagram-ի իր էջով սկսել է չհետևել թուրք խոհարարին, ում հետ բավական ջերմ հարաբերություններ ունի։
Ըստ The Telegraph-ի տեղեկությունների` ՖԻՖԱ-ի և Գյոկչեի միջև պաշտոնական հարաբերություններ չկան, սակայն որոշ ժամանակ առաջ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ինֆանտինոն գովում Nusr-Et ռեստորանը, որը պատկանում է հենց Գյոկեչին։
Աղբյուրի փոխանցմամբ` Գյոկչեն հավատարմագրված է եղել ԱԱ-2022-ի եզրափակիչ Արգենտինա – Ֆրանսիա հանդիպմանը, սակայն այն չի ստացել անձամբ Ինֆանտինոյից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Instagram, Արգենտինայի հավաքական, Նուսրեթ Գյոկչե, Ջիանի Ինֆանտինո, ՖԻՖԱ, Ֆրանսիայի հավաքական