Ինտերն ընդհատեց Շերիֆի անպարտելիության հեքիաթային շարքը🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Շերիֆի» դեմ։
Միլանյան ակումբը ողջ խաղի ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն ու հաղթեց 3:1 հաշվով` ընդհատելով մոլդովական ակումբի` Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում գրանցած 10 անընդմեջ անպարտելի հանդիպումներից բաղկացած շարքը։
«Ներաձուրիներին» հաղթանակ պարգևեցին Էդին Ջեկոյի, Արթուրո Վիդալի և Ստեֆան Դե Վրեյի խփած գոլերը։
«Շերիֆի» միակ գոլն էլ խփեց Սեբաստիան Թիլը` տուգանայինի իրացումից հետո դառնալով շքեղ գոլի հեղինակ։
Այս խմբում կայացել է ևս մեկ խաղ.
D խումբը 3-րդ տուրի ավարտից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Շերիֆ» – 6 միավոր
- «Ռեալ» – 6 միավոր
- «Ինտեր» – 4 միավոր
- «Շախտյոր» – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուրո-Վիդալ, Էդին-Ջեկո, Ինտեր, Շերիֆ, Չեմպիոնների-լիգա, Սեբաստիան Թիլ, Ստեֆան դե Վրեյ