«Ինտերի» ֆանտաստիկ մեկնարկը! «Ներաձուրին» ջախջախեց «Տորինոյին» 🎥
Իտալիայի Ա սերիայի առաջին տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում ֆանտաստիկ խաղով 5:0 հաշվով ջախջախեց «Տորինոյին»։
Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Մարկուս Թյուրամը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեսանդրո Բաստոնին, Լաուտարո Մարտինեսն ու Անգե-Յոհան Բոնին։
«Ներաձուրիի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 79-րդ րոպեին։
Այսպիսով, միլանյան գրանդն առաջնությունն սկսեց հաղթանակով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am