«Ինտերը» փայլում է` խոշոր հաշվով հաղթելով «Ռոմային» 🎥
Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 5:2 հաշվով հաղթեց «Ռոմային»։
«Ներաձուրիից» դուբլ գրանցեց Լաուտարո Մարտինեսը, մեկական գոլ խփեցին Հական Չալհանօղլուն, Մարկուս Թյուրամն ու Նիկոլո Բարելան։
«Ջալոռոսիից» աչքի ընկան Ջանլուկա Մանչինին և Լորենցո Պելեգրինին։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից` «Ինտերի» կազմում փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին։
Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 72 միավորով առաջին տեղում է, «Ռոման»` 54 միավորով 6-րդն է։
Գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ա-սերիա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Լորենցո Պելեգրինի, Հական Չալհանօղլու, Հենրիխ-Մխիթարյան, Մարկուս Թյուրամ, Նիկոլո Բարելա, Ջանլուկա Մանչինի, Ռոմա, Քրիստիան Կիվու