«Ինտերը» վստահ խաղով հաղթել է «Լացիոյին»` գլխավորելով մրցաշարային աղյուսակը 🎥
Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։
«Ներաձուրիից» մեկական գոլ են խփել Լաուտարո Մարտինեսն ու Անժ-Յոան Բոնին։
Միլանյան գրանդից հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Ինտերը» միավորների քանակը 24-ի է հասցրել` ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ 24 միավոր ունի նաև երկրորդ տեղը զբաղեցնող «Ռոման»։ «Լացիոն» 15 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am