Ինտերը սայթաքում է` չկարողանալով կոտրել Սամպդորիայի դիմադրությունը
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Ջենոայի «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Սամպդորիայի» դեմ։
Չնայած «ներաձուրիները» հանդիպման մեծ մասում ունեին խաղային և տարածքային լուրջ առավելություն, չկարողացան կոտրել տանտերերի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։
Հանդիպման հերոս դարձավ «Սամպդորիայի» դարպասապահ Էմիլ Աուդերոն` կատարելով 5 սեյվ։
Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Սիմոնե Ինձզագիի թիմն առաջնության առաջատար «Նապոլիին» զիջում է արդեն 15 միավորով։
«Սամպդորիան», 11 միավորով, նախավերջինն է` 19-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Էմիլ Աուդերո, Ինտեր, Սամպդորիա, Սիմոնե Ինձզագի