Ինտերը պայմանագիր է պատրաստում Դիբալայի համար
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից. կողմերը նոր պայմանագրի կնքման հարցում ոչ մի կերպ չեն կարողանում հասնել համաձայնության։
Football Italia-ն, հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, հայտնում է, որ արգենտինացի ֆուտբոլիստին իր շարքեր հրավիրելով լրջորեն հետաքրքրված է «Ինտերը»։
Հաղորդվում է, որ «ներաձուրիների» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան վերջերս կապվել է արգենտինացի ֆուտբոլիստի գործակալի հետ և քննարկել հավանական գործարքի մանրամասները։
Միլանյան ակումբը պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 5 տարվա պայմանագիր` տարեկան 7.5 մլն եվրո աշխատավարձով։
Հատկանշկանա է, որ Դիբալան «Յուվենտուսի» կազմում վաստակում է 7.3 մլն եվրո աշխատավարձ։
Հանրահայտ ինսյդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ «բյանկոներիների» ներկայացուցիչներն ու Դիբալան դեռ 3 ամիս առաջ պայմամագրի երկարաձգման հարցում հասել էին բանավոր համաձայնության, սակայն այժմ թուրինյան ակումբը չի շտապում և ցանկանում սպասել մի քանի շաբաթ կամ ամիս, այդ պատճառով էլ արգենտինացի ֆուտբոլիստի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։
Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան «Յուվենտուսի» շարքերը համալրել է 2015 թ. ամռանը և մինչ օրս ակումբի կազմում անցկացրել է 274 հանդիպում` դառնալով 109 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բեպե Մորատա, Ինտեր, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո