Ինտերը ճախրում է` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥

Ինտերը ճախրում է` տանելով ջախջախիչ հաղթանակ 🎥

11/05/2024 - 01:19

Իտալական Ա սերիայի 36-րդ տուրում նորընծա չեմպիոն «Ինտերը» արտագնա խաղում մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։

«Ներաձուրիները» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմից գոլերը խփեցին Դավիդե Ֆրատեզին, Մարկո Առնաուտովիչը, Տայոն Բյուկենենը, Լաուտարո Մարտինեսն ու Մարկուս Թյուրամը։

Հավելենք, «Ինտերի» հայտացուցակում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, ով այդպես էլ դաշտ դուրս չեկավ։

Միլանյան ակումբն այդ հաղթանակից հետո վաստակեց 92 միավոր և գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Ֆրոզինոնեն», 32 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023