Ինտերը հաստատել է. Մխիթարյանը վնասված է ստացել
Ինչպես հայտնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի վնասվածք է ստացել։
Իտալական Ա սերիայի 1-ին տուրում «Լեչչեի» դեմ կայացած հանդիպումից հետո (2:1) հայազգի ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ինչը ցույց է տվել, որ Մխիթարյանը վնասել է ձախ ոտքի ազդրի ճկվող մկանները։
Առաջիկա օրերին 33-ամյա ֆուտբոլիստը լրացուցիչ հետազոտություն պետք է անցնի` պարզելու, թե երբ շարք կվերադառնա, ու թե ինչպես պետք է անցկացնի վերականգնողական շրջանը։
Այդուհանդերձ, մի շարք իտալական աղբյուրներ հաստատում են, որ Մխիթարյանը բաց է թողնելու 2-3 շաբաթ։
Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կհասցնի ապաքինվել ու մասնակցել «Միլանի» դեմ կայանալիք հանդիպմանը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 3-ին` Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում։
Հիշեցնենք, որ Մխիթարյանն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է ազատ գործակալի կարգավիճակով համալրել «Ինտերի» շարքերը, որի կազմում անցկացրել է 1 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան