«Ինտերը» հաղթեց «Տորինոյին»` հավասարվելով «Նապոլիին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։
Միլանյան գրանդը վստահ հանդիպում անցկացրեց` հաղթելով 2:0 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից աչքի ընկան Նիկոլա Զալևսկին ու Քրիստիան Ասլանին։
«Ներաձուրիից» հանդիպումը վնասվածքի պատճառով բաց թողեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Ինտերը» վաստակեց 77 միավոր ու երկրորդ տեղում է։ Առաջատար «Նապոլին» նույնպես 77 միավոր ունի, սակայն այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու սեփական դաշտում կմրցի «Ջենոայի» դեմ։
«Տորինոն» 44 միավորով 11-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից