Ինտերը հաղթել է հյուրընկալվելիս ?
Երեկ ուշ երեկոյան մեկնարկել է իտալական Ա Սերիայի 10-րդ տուրը։ Առաջատարների թվում ընթացող Միլանի «Ինտերը» հյուրընկալվել էր «Բրեշիային» և 1։2 հաշվով տարավ հաղթանակ։
Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան ներաձուրիների կենտրոնական հարձակվողներ Լաուտարո Մարտինեսն ու Ռոմելու Լուկակուն։
Իսկ տանտերերի միակ գնդակը գրանցվեց Միլան Շրինյարի անվան դիմաց՝ որպես ինքնագոլ։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 25 միավոր՝ ժամանակավորապես բարձրանալով 1-ին հորիզոնական։
«Բրեշիան» ունի 7 միավոր և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականում։
# Բրեշիա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Միլան Շկրինյար, Ռոմելու-Լուկակու