Ինտերը կամային հաղթանակ տոնեց Ֆիորենտինայի նկատմամբ` դառնալով Իտալիայի գավաթակիր🎥
Իտալիայի գավաթի եզրափակիչում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։
«Մանուշակները» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «ներաձուրիների» և արդեն 3-րդ րոպեին Նիկոլաս Գոնսալեսի ջանքերով բացեցին հաշիվը։
Այդուհանդերձ, Սիմոնե Ինձզագիի թիմը չընկճվեց բաց թողած արագ գոլից և նախքան ընդիջում ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 29-րդ ու 37-րդ րոպեներին աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը` դառնալով դուբլի հեղինակ։
Երկրորդ խաղակեսում ֆլորենտական ակումբն ուներ խաղային շոշափելի առավելություն և անում էր ամեն ինչ` հաշիվը հավասարեցնելու համար, սակայն ամեն անգամ «Ինտերին» փրկում էր 38-ամյա դարպասապահ Սամիր Հանդանովիչը։
Սլովենացի դարպասապահը միայն երկրորդ խաղակեսում կատարեց 5 սեյվ։
Ամեն դեպքում, միլանյան ակումբը պահպանեց հաղթական հաշիվն` առավելության հասնելով 2:1 հաշվով։
Այսպիսով, «Ինտերը» 9-րդ անգամ դարձավ Իտալիայի գավաթակիր։
Հավելենք, որ «ներաձուրիների» կազմում հանդիպմանը հայտավորված էր նաև Հենրիխ Մխիթարյանը, ով մնաց պահեստայինների նստարանին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Լաուտարո Մարտինես, Հենրիխ-Մխիթարյան, Նիկոլաս Գոնսալես, Սիմոնե Ինձզագի, Վինչենցո Իտալյանո, Ֆիորենտինա