Ինտերը խոշոր հաշվով հաղթեց Սամպդորիային` մոտենալով լավագույն քառյակին🎥
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Սամպդորիայի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` ջենովական ակումբի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։
Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ստեֆան դե Վրեյը, Նիկոլո Բարելան ու Խոակին Կոռեան։
Նշենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 24 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։
24-ական միավոր ունեն նաև «Լացիոն» ու «Ատալանտան», որոնք լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ հորիզոնականները, ինչպես նաև, «Ինտերի» համեմատ, մեկ հանդիպում պակաս եմ անցկացրել։
«Սամպդորիան», 6 միավորով, 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Խոակին Կոռեա, Նիկոլո Բարելա, Սամպդորիա, Սիմոնե Ինձզագի, Ստեֆան դե Վրեյ