Ինչպես է Չիրո Իմոբիլեն ազդում իր փոքրիկի նյարդերի վրա?
Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված եվրոպական ողջ ֆուտբոլը դադարեցվել է, իսկ շատ գրանդ ակումբներ գտնվում են կարանտինում։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեն հետաքրքիր կերպ է անցկացնում կարանտինը՝ օրը մեծամասամբ նվիրելով իր փոքրիկին։ Italian Football-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ իտալացի հարձակվողը խաղում է իր փոքրիկի նյարդերի հետ․ Իմոբիլեն նարինջը մոտեցնում է փոքրիկի բերանի մոտ, այնուհետև ինքն է ուտում, իսկ փոքրիկը նեղացած նայում է հայրիկին։
Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
# Ա-սերիա, Լացիո, կորոնավիրուս, Չիրո Իմոբիլե