Ինչպես Ռոմայի ֆուտբոլիստները մեկ րոպեում երկու կարմիր քարտ ստացան🎥

Ինչպես Ռոմայի ֆուտբոլիստները մեկ րոպեում երկու կարմիր քարտ ստացան🎥

20/01/2021 - 03:06

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Ռոման» Հռոմում 2։4 հաշվով պարտվեց «Սպեցիային» և լքեց պայքարը։

Հանդիպումը բոլոր առումներով անհաջող դասավորվեց Պաուլու Ֆոնսեկայի սաների համար, որի վառ ապացույցն այն էր, որ «գայլերը» լրացուցիչ ժամանակում մեկ րոպեում երկու անգամ պատժվեցին կարմիր քարտով։

Նախ՝ 91-րդ րոպեին դաշտի կենտրոնում Ջանլուկա Մանչինին կոպիտ խաղի համար երկրորդ անգամ զգուշացվեց դեղին քարտով և ուղևորվեց հանդերձարան, ապա՝ ընդամենը 30 վայրկյան անց իր թիմակցի օրինակին հետևեց նաև «Ռոմայի» դարպասապահ Պաու Լոպեսը։ Բանն այն է, որ Մանչինիի հեռացվելուց հետո «Սպեցիայի» ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք վաստակեցին, որի խաղարկումից հետո Ռոբերտո Պիկոլին իսպանացի դարպասապահի դիմաց մեն-մենակ դուրս եկավ։ 26-ամյա դարպասապահը կոպիտ խախտում թույլ տվեց և հեռացվեց խաղադաշտից։

Երկու կարմիր քարտից հետո «Սպեցիայի» ֆուտբոլիստները հետագայում երկու գնդակ ուղարկեցին հռոմեացիների դարպասը՝ հաղթելով 2։4 հաշվով։

Հիշեցնենք, որ այս հանդիպման ընթացքում «գայլերի» երկրորդ գնդակը խփեց Հենրիխ Մխիթարյանը՝ հաշիվը դարձնելով 2։2։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023