Ինչպես Էդերսոնը Էրիկ Գարսիային սարսափելի վնասվածք հասցրեց?
Երեկ՝ հունիսի 17-ին, անգլիական Պրեմիեր լիգան ավելի քան երեք ամսվա դադարից հետո վերջապես վերսկսվեց։ 28-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» 3։0 հաշվով առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ։
Հանդիպման վերջնամասում «Արսենալը» գրոհ ձեռնարկեց, ինչի արդյունքում խորքից փոխանցման շնորհիվ Պիեր -Էմերիկ Օբամեյանգը մեն-մենակ էր հայնտվում Էդերսոնի դիմաց, սակայն բրազիլացի դարպասապահը ժամանակին դուրս եկավ տեղից և հեռացրեց գնդակը, սակայն գնդակը հեռացնելու պահին Էդերսոնը ծանր վնասվածք հասցրեց իր թիմակից, 19-ամյա կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիային։
Գարսիան և Էդերսոնը բախվեցին, ինչի պատճառով իսպանացի երիտասարդ պաշտպանը սարսափելի վնասվածք ստացավ։ Այդ դրվագից հետո խաղը դադարեցվել էր մոտ 10 րոպեով, քանի որ «Սիթիի» բուժանձնակազմը երկար ժամանակ օգնություն էին ցույց տալիս Էրիկ Գարսիային։ Բուժանձնակազմի խաղադաշտ մտնելու պահին Գարսիան եղել է անգիտակից վիճակում։ Ի վերջո, նրան պատգարակի օգնությամբ հեռացրին խաղադաշտից, իսկ դեմքին դրել էին թթվածնային սարք։
# ԱՊԼ, Արսենալ, Էդերսոն, Էրիկ Գարսիա, Մանչեսթեր-Սիթի