Ինձագի. «Պիռլոն հիանալի մարզիչ է, իսկ դժվարություններ միշտ էլ լինելու են»
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում «Բենևենտոն» 1։0 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց «Յուվենտուսի» նկատմամբ։ Խաղից հետո «Բենևենտոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին խոսել է մարզչական աշխատանքի դժվարության և իր գործընկեր Անդրեա Պիռլոյի մասին․
«Պիռլոն իմ լավ ընկերն է և հիանալի մարզիչ, իսկ դժվարություններ միշտ էլ լինելու են։ Անգամ հիմա ես շատ դժվար իրավիճակում եմ։ Այդպիսին է մեր դերը»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Calciomercato պարբերականը։
Հիշեցնենք, որ այդ պարտությունը դժգոհության մեծ ալիքի պատճառ էր դարձել։ Անգամ հաղորդվում է, որ վերոնշյան խաղից հետո թուրինյան ակումբի հանդերձարանում վիճաբանության և վիրավորանք պարունակող ձայներ են լսվել, վիճել են նաև Անդրեա Պիռլոն և «բյանկոներիների» նախագահ Անդրեա Անյելին
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Անդրեա Անյելի, Անդրեա Պիռլո, Բենևենտո, Յուվենտուս, Ֆիլիպո Ինձզագի