Ինձզագի. «Ինտերն ինչ-որ արտասովոր բան է անում»

Ինձզագի. «Ինտերն ինչ-որ արտասովոր բան է անում»

10/03/2024 - 14:15

Իտալական Ա սերիայի 28-րդ տուրում «Ինտերը» մրցակցի մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։

Հանդիպումից հետո «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին կիսվել է տպավորություններով.

«Մենք երջանիկ ենք, քանի որ նշում էինք «Ինտերի» ծնունդը (Խմբ.` միլանյան ակումբը մարտի 9-ին նշում էր հիմնադրման 115-րդ տարեդարձը)։ Մենք շարունակում ենք մեր հետապնդողների նկատմամբ պահպանել միավորների առավելությունը։

Մենք առավելություն ունեինք առաջին կեսում, իսկ հետո «Բոլոնիան» ցույց տվեց, թե ինչու է զբաղեցնում 4-րդ տեղը։ Ինչ-որ պահի թիմի մոտ հոգնածություն զգացվեց։ Բացի այդ, մեր մտքերը նաև առաջիկա խաղերի հետ էին։

Նորմալ է, երբ եզրային պաշտպանները փոխանցումներ են կատարում միմյանց, սակայն երբ կենտրոնական պաշտպանն ասիստ է կատարում մեկ այլ կենտրոնական պաշտպանի, շատ գովելի է։ «Ինտերն» ինչ-որ արտասովոր բան է անում, սակայն գիտենք, որ առջևում դեռ 10 տուր կա։

Ցավոք, ֆուտբոլը հսկայական արագությամբ է զարգանում, և «Ինտերում» մենք ստիպված ենք յուրաքանչյուր 72 ժամը մեկ լինել լավ մարզավիճակում։ Մենք ինչ-որ յուրահատուկ բան ենք անում Ա սերիայում, սակայն դեռ վստահ չենք, որ հասել ենք մեր գլխավոր նպատակին։

2024 թ. 12 հաղթանակ տանելուց հետո դժվար էր առավելության հասնել մի թիմի նկատմամբ, որը սեփական մարզադաշտում չէր պարտվել նախորդ տարվա օգոստոսից։

Հաջորդ խաղն «Ատլետիկոյի» դեմ է։ Մենք հուսով ենք շարունակել հաջողությունը։ «Ատլետիկոն» այն թիմերից է, որ, ի տարբերություն արտագնա խաղերի, լրիվ այլ տեսք ունի տանը։ Գիտենք, թե մրցակիցն ինչ մակարդակի ֆուտբոլիստներ և մարզիչ ունի, այդ պատճառով էլ կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել այդ հանդիպմանը։

«Վանդա Մետրոպոլիտանոյի» մթնոլորտը կարող է փոխել իրավիճակը, սակայն մեր գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելն է»,- Ինձզագիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023