Ինտերն առաջին անգամ պայմանագիր է կնքել իրանցի ֆուտբոլիստի հետ
Միլանի «Ինտերն» ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Պորտուի» հարձակվող Մեհդի Թարեմիի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ «Ներաձուրիները» 31-ամյա ֆուտբոլիոտի հետ պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Թարեմին դարձել է միլանյան ակումբի պատմության առաջին իրանցի ֆուտբոլիստը։ Նա 2020 թ. օգոստոսից հանդես էր գալիս «Պորտուի» կազմում և 182 խաղում դարձել է 91 գոլի ու 52 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողը 2015 թվականից հրավիրվում է Իրանի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 84 հանդիպման, մրցակիցների դարպասը գրավել է 48 անգամ, ինչպես նաև կատարել է 20 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Իրանի Հավաքական, Մեհդի Թարեմի, Պորտու, տրանսֆերներ