Իբրահիմովիչը, հնարավոր է, շուտով ավարտի կարիերան
«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, հնարավոր է, շուտով ավարտի կարիերան։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն` հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, բացառված չէ, որ 40-ամյա ֆուտբոլիսը կարիերան ավարտելու որոշում կայացնի, եթե «Միլանը» չդառնա Ա սերիայի չեմիոն կամ էլ Իտալիայի գավաթակիր։
Նշվում է, որ Զլատանի այդ եզրահանգմանը խթանել է նաև այն փաստը, որ Շվեդիայի հավաքականը չկարողացավ նվաճել աշխարհի 2022 թ. ուղեգիր։
Հավորդվում է, որ եթե, ի վերջո, Իբրահիմովիչը որոշի ավարտել կարիերան, նա, ամենայն հավանականությամբ, որևէ պաշտոն կստանա «Միլանում»։ Շվեդ ֆուտբոլիստը, հնարավոր է, ընդգրկվի նաև Ստեֆանո Պիոլիի մարզչական շտաբում։
Շվեդ հարձակվողի և «Միլանի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ բանակցություններ դեռ չեն սկսվել։
Ամեն դեպքում, եթե Իբրահիմովիչը որոշի ևս մեկ մրցաշրջան հանդես գալ «Միլանի» կազմում, ապա «ռոսոներիները» մտադիր են էականորեն կրճատել նրա աշխատավարձը, որն այժմ կազմում է տարեկան 7 մլն եվրո, և ամռանը գնել երիտասարդ հարձակվողի։
Հավելենք, որ վետերան հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 23 հանդիպում` դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Ա-սերիա, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Զլատան-Իբրահիմովիչ, Իտալիայի-Գավաթ, Միլան, Մունդիալ-2022, Շվեդիայի ազգային հավաքական, Քաթար-2022