Լիվերպուլը պայմանագիր է համաձայնեցրել Լայպցիգի պաշտպանի հետ
«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն շատ մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, մերսիայդյան ակումբը 21-ամյա պաշտպանի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» շուտով կակտիվացնի խաղացողի պայմանագրում գործող հրաժարագնի կետը, ըստ որի, անգլիական ակումբը խաղացողի տրանսֆերի դիմաց «ցլերին» կվճարի 35 մլն եվրո։
Ֆրանսիացի ֆուբտոլիստը «Լայպցիգի» կազմում հանդես է գալիս 2017 թվականից, որի մարզաշապիկով մինչ այս պահն անցկացրել է 92 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իբրահիմ Կոնատե, Լայպցիգ, Լիվերպուլ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո