Ժորժինիոն ու Լուկակուն գործի մեջ են` Չելսիին պարգևելով կամային հաղթանակ🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ լոնդոնյան ակումբը համառ պայքարում կամային հաղթանակ տոնեց 3:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացվեց Ռիս Ջեյմսի ինքնագոլից հետո, սակայն հետագայում Թոմաս Տուխելի սաները բեկեցին հանդիպման ընթացքն ու Ժորժինիոյի դուբլի և Ռոմելու Լուկակուի խփած գոլի շնորհիվ կամային հաղթանակ կորզեցին։
Նշենք, որ Ժորժինիոն երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցը և Պրեմիեր լիգայի շրջանակում խփած իր բոլոր 6 գոլերը եղել են նշակետից։
Հավելենք, որ Ռոմելու Լուկակուն ԱՊԼ-ի շրջանակում վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել էր սեպտեմբերի 11-ին և կրկին գրավել էր «Աստոմ Վիլլայի» դարպասը։
Այս հաղթանակից հետո «ազնվականները» վաստակեցին 41 միավոր և զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
«Աստոն Վիլլան», 22 միավորով, 10-րդն է։
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Թոմաս ՏՈւխել, Ժորժինիո, Չելսի, Ռիս Ջեյմս, Ռոմելու-Լուկակու