Ժորժե Մենդեշ. «Յամալն արժանի է դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր»
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի գործակալ Ժորժե Մենդեշը կարծում է, որ 17-ամյա ֆուտբոլիստն այս տարի արժանի է դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր.
«Լամին Յամալն արժանի է այս տարի դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր։ Ակնհայտ է, որ նա այս մրցաշրջանում աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր։ Լամինի խաղամակարդակը հասել է «Ոսկե գնդակին»»,- աշխարհահռչակ գործակալի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
17-ամյա Լամին Յամալն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 52 խաղում 16 գոլ է խփել ու 24 ասիստ կատարել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ballon d'Or, Բարսելոնա, Ժորժե Մենդեշ, Լամին Յամալ, Ոսկե-գնդակ