Ժոզե Մոուրինիո․ «Լեյպցիգը պատմություն չունեցող ակումբ է»

Ժոզե Մոուրինիո․ «Լեյպցիգը պատմություն չունեցող ակումբ է»

19/02/2020 - 13:42

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Տոտենհեմ» – «Լայպցիգ» հանդիպման մասին․

– Մրցակիցը կարող էր և ավելի բարդ լիներ․․․

– Չգիտեմ, չգիտեմ․․․ «Բարսելոնան» և «Ռեալը» հզոր ներուժ ունեն և նրանք իրենց պատմության շնորհիվ կարողանում են ազդել որոշ բաների վրա, իսկ «Լայպցիգը» ունի ուժ իր լավ կազմի և հիանալի խաղացողների շնորհիվ։

Այո, «Լեյպցիգը» մյուս ակումբների համեմատ նոր ստեղծված ակումբ է և չունի պատմություն, ինչպես եվրոպական մյուս գրանդները, սակայն նրանք այնքան հզոր են, որ կարող են մի քանի ամիս գլխավորեն Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։

«Լայպցիգը» արդեն երկու ամիս է ընդամենը մեկ միավոր է զիջում առաջատարին՝ պայքարելով չեմպիոնության համար։ Կարծում եմ՝ դա շատ բան է ասում նրանց մասին»,-նշել է պորտուգալացի մասնագետը։ Այս մասին փոխանցում է The Sun-ը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023