Տոտենհեմը չի դիտարկում Մոուրինիոյին հեռացնելու տարբերակը
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «Տոտենհեմը» չի պատրաստվում հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին ։
Մամուլում նման խոսակցությունների առաջացման պատճառ հանդիսացավ լոնդոնյան ակումբի՝ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթիից» կրած խոշեր հաշվով պարտությունը (3:0):
Հարկ է նշել նաև, որ «շնաձկները» բոլոր խաղերի շրջանակում վերջին 6 հանդիպումներից 5-ում պարտվել են և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում այս պահին, վաստակած 36 միավորով, զբաղեցնում են 9-րդ հորիզոնականը։
Հատկանշական է, որ պորտուգալացի մասնագետի և «Տոտենհեմի»՝ 2019 թվականի նոյեմբերի 20-ին կնքված պայմանագրում չկա այն խզելու կետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոզե Մոուրինիո, Մանչեսթեր-Սիթի, Պրեմիեր-լիգա, Տոտենհեմ