Ժոան Լապորտա․ «Ցանկանում եմ, որ Բարսան կրկին 6 գնդակ խփի Մադրիդում»
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան, ով ակումբում նախագահել է 2003-2010 թթ․, հիշել է 2008-09 մարցաշրջանի կատալոնական ակումբի արտագնա հանդիպումը Մադրիդի «Ռեալի» դեմ, որտեղ նրա թիմը 6։2 հաշվով արտագնա կարևոր հաղթանակ գրանցեց իր ակտիվում։
«Ցանկանում եմ, որ «Բարսան» կրկին 6 գնդակ խփի մադրիդում»,- ասել է Լապորտան La Jungla յութուբյան ալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Տեղեկացնենք նաև, որ «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները կկայանան հունվարի 24-ին։
Այն, որ Լապորտան ընտրություններին մարտական է տրամադրված, վկայում է նաև «Սանտիագո Բերնաբու» մարզադաշտի մոտ փակցված հսկայական վահանակը։ Լապորտան նաև խոստացել է ընտրվելու դեպքում թիմում պահել Լեո Մեսսիին։
# La Jungla, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լեո Մեսսի, Ռեալ Մադրիդ, Սանտիագո Բերնաբեու