Ժիրուն տուգանայինից հիասքանչ հարվածով առաջին գոլն է խփել ՄԼՍ-ում 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Լոս Անջելեսը» մրցակցի դաշտում թրիլերային ոչ-ոքի է գրանցել «Փորթլենդ Թիմբերսի» հետ. հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով։
Հյուրերի կազմից 45-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով աչքի է ընկել «Արսենալի», «Չելսիի», «Միլանի» նախկին հարձակվող, Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (57 գոլ) Օլիվիե Ժիրուն` հաշիվը դարձնելով 1:2։
Նշենք, որ 38-ամյա Ժիրուն «Լոս Անջելես» տեղափոխվելուց հետո ՄԼՍ-ում առաջին գոլն է խփել։ Նա ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգը ներկայացնող ակումբում հանդես է գալիս 2024 թ. հուլիսից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսենալ, Լոս-Անջելես, Միլան, ՄԼՍ, Չելսի, Պորտլենդ Թիմբերս, Ֆրանսիայի հավաքական