Ժիրուի բենեֆիսը. Միլանը ջախջախեց Սամպդորիային🎥
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Սամպդորիայի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «ռոսոներիներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։
Ստեֆանո Պիոլիի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն ու Բրահիմ Դիասը։
Հյուրերի միակ գոլը խփեց 40-ամյա հարձակվող Ֆաբիո Կվալյարելան։
Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 64 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը` շարունակելով պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։
Միլանյան ակումբը 4-րդ հորիզոնականում ընթացքող «Լացիոյին» զիջում է 1 միավորով, որը, սակայն, ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը և մայիսի 21-ին հյուրընկալվելիս կմրցի «Ուդինեզեի» դեմ։
«Սամդպորիան», 18 միավորով, վերջինն է` 20-րդը։
Ավելացնենք, որ Դեյան Ստանկովիչի թիմն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով արդեն դուրս է մնացել Ա սերիայից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բրահիմ Դիաս, Դեյան Ստանկովիչ, Միլան, Ռաֆայել Լեաու, Սամպդորիա, Ստեֆանո Պիոլի, Օլիվիե Ժիրու, Ֆաբիո Կվալյարելա