Ժեզուսը փոխարինման դուրս գալուց վայրկյաններ անց առաջին գոլը խփեց Արսենալի կազմում🎥
«Արսենալն» սկսել է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպման շրջանակում մրցում է գերմանական Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգի» դեմ։
Առաջին կեսից հետո «զինագործները» զիջում էին 0:2 հաշվով, սակայն ընդմիջմանը լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան կատարեց մի շարք փոխարինումներ։
Դաշտ դուրս եկավ նաև թիմի նորեկ Գաբրիել Ժեզուսը, ում ընդամենը 90 վայրկյան պահանջվեց «զինագործների» կազմում առաջին գոլը խփելու համար, ինչից հետո լուսատախտակին վառվեց 1:2 հաշվիվը։
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը վերջերս է 52 մլն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Արսենալ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Գաբրիել Ժեզուս, Երկրորդ Բունդեսլիգա, ընկերական-հանդիպումներ, Նյուրնբերգ