Թրիլլեր AFCON-ում. Գանան Մոզամբիկի դեմ խաղում հաղթանակը բաց թողեց 90+4-րդ րոպեին 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի 3-րդ տուրում Գանայի հավաքականը B խմբի շրջանակում մրցեց Մոզամբիկի ընտրանու դեմ։
Հանդիպման մեծ մասում գանացիներն ունեին խաղային առավելություն և Ջորդան Այուի դուբլի շնորհիվ տևական ժականակ հաղթում էին 2:0 հաշվով։
Թվում էր` «սև աստղերը» հեշտ հաղթանակ կտոնեն, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին մոզամբիկցիները, ովքեր մրցավարի կողմից ավելացված ժամանակում կարողացան ոչ միայն կրճատել, այլև հավասարեցնել հաշիվը։
Նախ 90+1-րդ րոպեին աչքի ընկավ Ժենի Կատամոն, ապա 90+4-րդ րոպեին` Ռեյնալդու Մանդավան։
Այսպիսով, հանդիպումը թրիլլերային վերջաբան ունեցավ, որն ավարտվեց 2:2 հաշվով։
3-րդ տուրի շրջանակում B խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Կաբո Վերդե 2:2 Եգիպտոս
Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Կաբո Վերդե – 7 միավոր
- Եգիպտոս – 3
- Գանա – 3
- Մոզամբիկ – 2
Այսպիսով, Կավո Վերդեի և Եգիպտոսի հավաքականները դուրս եկան Աֆրիկայի ազգերի գավաթի 1/8 եզրափակիչ։
Գանան էլ այս ոչ-ոքիի պատճառով լրջորեն վտանգեց դուրս մնալ պայքարից, քանի որ այժմ «սև աստղերը» 3-րդ հորիզոնականը զբաղեցնող հավաքականների շրջանակում միայն 5-րդ արդյունքն ունի։
Խմբային փուլի ավարտից հետո պարզ կդառնա` գանացիները շարունակում են պայքարը, թե` ոչ։
Հավելենք, որ մրցաշարի շրջանակում 1/8 եզրափակիչի ուղեգիր կարող են նվաճել 3-րդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն 4 հավաքականները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Գանայի հավաքական, Մոզամբիկի հավաքական, Ջորդան Այու, Ռեյնալդու Մանդավա