Թրիլլեր «Օլդ Թրաֆորդում». Գալաթասարայը հաղթեց Ման. Յունայթեդին🎥
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում A խմբի շրջանակում մրցեց «Գալաթասարայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլլերային պայքարում, որն ավարտվեց թուրքական ակումբի անանակնկալ հաղթանակով` 3:2 հաշվով։
Հանդիպման ընթացքում «կարմիր սատանաները» երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չկարողացան պահել առավելությունը. դեռ ավելին` մրցակիցը կամային հաղթանակ տոնեց։
«Գալաթասարայի» գոլերը խփեցին Վիլֆրիդ Զահան, Մաուրո Իկարդին ու Կերեմ Ակթյուրքօղլուն։
Էրիկ Տեն Հագի թիմից էլ դուբլի հեղինակ դարձավ Ռասմուս Հոյլունդը։
Հավելենք, որ մանկունյական ակումբի կազմից 77-րդ րոպեին դաշտից հեռացվեց Կազեմիրոն` ստանալով երկրորդ դեղին քարտը։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Կոպենհագեն» 1:2 «Բավարիա»
A խումբը 2-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Բավարիա» – 6 միավոր
- «Գալաթասարայ» – 4
- «Կոպենհագեն» – 1
- «Ման. Յունայթեդ» – 0
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գալաթասարայ, Էրիկ Տեն Հագ, Կազեմիրո, Կերեմ Ակթյուրքօղլու, Մանչեսթեր Յունայթեդ, Մաուրո-Իկարդի, Չեմպիոնների-լիգա, Ռասմուս Հոյլունդ, Վիլֆրիդ Զահա