Թրիլլեր Ռիգայում. Թուրքիան 90+5-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լատվիայի դեմ խաղում🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի 3-րդ տուրում Թուրքիայի հավաքականը D խմբի շրջանակում Ռիգայում հյուրընկալվելիս մրցեց Լատվիայի դեմ։
Հանդիպումը մեկնարկել և ընթանում էր հյուրերի առավելությամբ, ովքեր էլ 22-րդ րոպեին Աբդուլքերիմ Բարդակչիի ջանքերով բացեցին հաշիվը։
Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին։
Երկրորդ կեսի հենց մեկնարկում` 51-րդ րոպեին լատվիացիներն իրենց սակավաթիվ գոլային պահերից մեկը վերածեցին դարպասի գրավման, որն իր անվան դիմաց գրանցեց Էդուարդ Էմսիսը։
Սակայն, տանտերերի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ արդեն 61-րդ րոպեին Չենգիզ Ունդերը կրկին առաջ մղեց թուրքերին։
83-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստներով. Էմսիսը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։
Խաղավերջն սպասվածից ավելի թրիլլերային ստացվեց։ Նախ 90+4-րդ րոպեին Դայնիս Կազակևիչի թիմը նույնիսկ 10 հոգով կարողացավ խփել պատասխան գնդակը. աչքի ընկավ Քրիստերս Տոբերսը։
Թվում էր, լատվիացիները ոչ-ոքի կկորզեն, սակայն հաջորդ իսկ գրոհին Շտեֆան Կունցի թիմը այս խաղում արդեն երրորդ անգամ առաջ անցավ հաշվի մեջ և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը. հերոսացավ Իֆրան Չան Կահվեջին։
Այսպիսով, Թուրքիան 3:2 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
3-րդ տուրից հետո D խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- Թուրքիա – 6 միավոր
- Ուելս – 4 միավոր
- Խորվաթիա (անցկացրած 2 հանդիպում) – 4 միավոր
- Հայաստան (անցկացրած 2 հանդիպուն) – 3 միավոր
- Լատվիա (անցկացրած 2 հանդիպում) – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբդուլքերիմ Բարդակչի, Դայնիս Կազակևիչ, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Էդուարդ Էմսիս, Թուրքիայի հավաքական, Իֆրան Չան Կահվեջի, Լատվիայի հավաքական, Շտեֆան Կունց, Չենգիզ Ունդեր