Թրիլլեր Միլանում. Բոլոնիան ֆանտաստիկ comeback արեց Ինտերի դեմ խաղում 🎥
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Բոլոնիայի» դեմ։
Հանդիպման հիմնական ժամանակում «ներաձուրիներն» ունեին խաղային տոտալ առավելություն, սակայն այդպես էլ չկարողացան կոտրել հյուրերի դիմադրությունը։
65-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ Լաուտարո Մարտինեսը, սակայն արգենտինացի հարձակվողը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «Բոլոնիային» փրկեց դարպասապահ Ֆեդերիկո Ռավալիան։
Հիմնական ժամանակն ավարտցեց 0:0 և շարունակվեց լրացուցիչ ժամանակում։
92-րդ րոպեին Սիմոնե Ինձզագիի թիմը վերջապես բացեց հաշիվը. աչքի ընկավ Կարլոս Ավգուստոն։
Թվում էր` միլանյան ակումբը կհանգստացնի խաղը և այն կհասցնի տրամաբանական ու հաղթական ավարտին, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «Բոլոնիայի» ֆուտբոլիստները, ովքեր խաղավերջում ֆանտաստիկ comeback արեցին։
Տիագո Մոտայի թիմից 112-րդ րոպեին Սեմ Բյոկեման նախ հավասարեցրեց հաշիվը, ապա Դան Նդոյեն 116-րդ րոպեին դրամատիկ հաղթանակ պարգևեց հյուրերին։
Հանդիպման հերոսներից դարձավ «ռոսոբլուի» հարձակվող Ժոշուա Զիրկզեեն, ով փոխարինման դուրս գալուց հետո երկու գոլային փոխանցում կատարեց։
Նշենք, որ «Բոլոնիան» հանդիպման ողջ ընթացքում կատարեց միայն երկու դիպում հարված, որոնք էլ վերածեց դարպասի գրավման։
Այսպիսով, «Բոլոնիան» հաղթեց 2:1 հաշվով և նվաճեց Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Ֆիորենտինայի» դեմ, իսկ «Ինտերը» լքեց հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Բոլոնիա, Դան Նդոյե, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Լաուտարո Մարտինես, Կարլոս Ավգուստո, Ջոշուա Զիրկզեե, Սեմ Բյոկեմա, Սիմոնե Ինձզագի, Տիագո Մոտա