Թրիլլեր Լա լիգայում. Էսպանյոլը հետ բերեց 3 գնդակ` ոչ-ոքի կորզելով Ատլետիկոյի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում «Էսպանյոլը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։
Հանդիպումը «հնդկացիների» համար բավական հաջող էր ընթանում, որոնք արդեն 46-րդ րոպեի դրությամբ «թութակներին» հաղթում էին 3:0 հաշվով։
Դիեգո Սիմեոնեի թիմի կազմից գոլերը խփեցին Սաուլ Նիգեսն, Անտուան Գրիզմանն ու Յանիկ Ֆերեյրա Կարասկոն։
Այդուհանդերձ, կատալոնական ակումբն իր մեջ ուժ գտավ և կարողացավ բեկել հանդիպման ընթացքը, հետ բերել 3 գնդակ` կորզելով ոչ-ոքի։
Տանտերերի կազմից աչքի ընկան Սեզար Մոտնեսը, Խոսելուն ու Վինիսիուս Սոուզան։
Այսպիսով, թրիլլերային հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով, ինչից հետո «Էսպանյոլը» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը` շարունակելով պայքարել տեղը Լա լիգայում պահպանելու համար։
«Ատլետիկոն», 73 միավորով, 3-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Էսպանյոլ, Լա-լիգա, Խոսելու, Յանիկ Ֆերեյրա Կարասկո, Սաուլ Նիգես, Սեզար Մոնտես, Վինիսիուս Սոուզա