Թրիլլեր «Էնֆիլդում». Լիվերպուլը 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Տոտենհեմի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Մերսիսայդյան ակումբը պարզապես շոկային մեկնարկ էր պատրաստել «խցանների» համար և արդեն 15-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 3:0 հաշվով։
Յուրգեն Կլոպի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Կյորտիս Ջոնսը, Լուիս Դիաշն ու Մոհամեդ Սալահը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում լոնդոնյան ակումբը չընկճվեց նման սառը ցնցուղից և իր մեջ ուժ գտավ ու կարողացավ հետ բերել երեք գնդակի կորուստը։
Հյուրերի գոլերը խփեցին Հարի Քեյնը, Հին Մին Սոնն ու Ռիշարլիսոնը։
Ընդ որում, վերջինս աչքի ընկավ 90+3-րդ րոպեին և թվում էր, ոչ-ոքի փրկեց «Տոտենհեմի» համար, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «կարմիրները»։
Բաց թողած երրորդ գոլից անմիջապես հետո մերսիսայդցիները նետվեցին գրոհի և կորզեցին հաղթանակ. 90+4-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Դիոգու Ժոտան։
Այսպիսով, «Լիվերպուլը» թրիլլերային խաղում 4:3 հաշվով հաղթեց «Տոտենհեմին», ինչից հետո վաստակեց 56 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։
«Խցանները», 54 միավորով, 6-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դիեգու Ժոտա, Լիվերպուլ, Լուիշ Դիաշ, Կյորտիս Ջոնս, Հարի Քեյն, Հին Մին Սոն, Մոհամեդ-Սալահ, Ռիչարլիսոն, Տոտենհեմ