Թրիլլեր Բեռլինում. Բրագան ֆանտաստիկ comeback արեց` 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզելով Ունիոնի դեմ խաղում🎥
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բրագան» C խմբի շրջանակում Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Ունիոնի» դեմ։
Գերմանական ակումբը բավական լավ սկսեց հանդիպումը և երկու գնդակի առավելություն ստացավ. դուբլի հեղինակ դարձավ Շերալդո Բեկերը։
Նշենք, որ սուրինամցի հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում խփեց «Ունոնի» պատմության առաջին գոլերը։
Այդուհանդերձ, հետագայում «Բրագան» իր մեջ ուժ գտավ և հետագայում ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլ կորզեց հաղթանակ։
Արթուր Ժորժեի թիմի գոլերը խփեցին Սիկու Նիակատեն, Բրուման ու Անդրե Կաշտրուն։
Վերջինս աչքի ընկավ 90+4-րդ րոպեին` ապահովելով հանդիպման թրիլլերային ավարտը։
C խմբի շրջանակում կայանալու է ևս մեկ հանդիպում.
«Նապոլի» – «Ռեալ Մադրիդ»
Խմբի մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.
- «Նապոլի» – 3 միավոր
- «Ռեալ» – 3 միավոր
- «Բրագա» – 3 միավոր
- «Ունիոն» – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր ժորժե, Բրագա, Բրումա, Շերալդո Բեկեր, Ունիոն-Բեռլին, Չեմպիոնների-լիգա, Սիկու Նիակատե