Թրիլլեր ԱՊԼ-ում. Լեսթերը 90+8-րդ րոպեին գերկամային հաղթանակ կորզեց Սաութհեմփթոնից🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լեսթերը» «Սեյնթ Մերի» մարզադաշտում մրցեց «Սաութհեմփթոնի» դեմ։
Առաջ նորեկների միջև հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր պայքարում և ունեցավ թրիլերային ավարտ։
«Սաութհեմփթոնն» առաջին խաղակեսից հետո Քեմերթոն Արչերի ու Ջո Արիբոյի խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։
Այդուհանդերձ, «աղվեսները» երկրորդ խաղակեսում կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու ֆանտաստիկ comeback անել։
Նախ 64-րդ րոպեին Ֆակունդո Բուոնանոտեն կրճատեց հաշիվը, ապա 74-րդ րոպեին Ջեյմի Վարդին դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու խփեց Սթիվ Կուպերի գլխավորած թիմի երկրորդ պատասխան գոլը։
11-մետրանոցի դրվագում վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց «սրբերի» կիսապաշտպան Ռայան Ֆրեյզերը։
«Լեսթերը», ստանալով քանակական առավելություն, կարողացավ նաև 90+8-րդ րոպեին հաղթանակ կորզել. աչքի ընկավ Ջորդան Այուն։
«Լեսթերը» վաստակեց 9 միավոր, բարձրացավ 13-րդ տեղ, «Սաութհեմփթոնը» 1 միավորով վերջինն է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Լեսթեր, Ջեյմի Վարդի, Ջո Արիբո, Ջորդան Այու, Սաութհեմփթոն, Սթիվ Կուպեր, Քեմերոն Արչեր, Ֆակունդո Բուոնանոտե