Թրիլեր Պլզենում! «Լացիոն» 9 ֆուտբոլիստներով 90+8-րդ րոպեին հաղթանակ է կորզել «Վիկտորիայից» 🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լացիոն» Չեխիայի Պլզեն քաղաքու հյուրընկալվելիս մրցել է «Վիկտորիայի» դեմ։
Հանդիպումը թրիլերային ընթաց և ավարտ է ունեցել. Իտալիայի մայրաքաղաքից ժամանած հյուրերը կարողացել են 9 ֆուտբոլիստներով 90+8-րդ րոպեին հաղթանակ կորզել։
Հաշիվը 18-րդ րոպեին «բիանլոչելեստեից» բացել է Ալեսիո Ռոմանյոլին, որին տանտերերը 53-րդ րոպեին պատասխանել են Ռաֆիու Դուրոսինմիի գոլով։
«Լացիոյից» 77-րդ րոպեին դաշտից հեռացվել է Նիկոլո Ռովելան, իսկ 90+3-րդ րոպեին` Սամուել Ժիգոն։
Երբ թվում էր, թե ակումբները բաժանվելու են խաղաղությամբ, 90+8-րդ րոպեիվ Գուստավ Իսակսենը շեշտակի շքեղ հարվածով հաղթանակ է պարգևել Մարկո Բարոնիի գլխավորած թիմին։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 13-ին Հռոմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից