Թրիլեր «Նոու Կամպում». Բարսելոնան չկարողացավ կոտրել Էսպանյոլի դիմադրությունը🎥
Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում կայացավ կատալոնական հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Էսպանյոլը»։
Չնայած հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, միևնույն է, չկարողացավ կոտրել «թութակների» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
Խավիի թիմի կազմից 7-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկոս Ալոնսոն, իսկ հյուրերի պատասխան գոլը 73-րդ րոպեին խփեց Խոսելուն` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։
Նշենք, որ հանդիպման «հերոս» դարձավ գլխավոր մրցավար Անտանիու Մատեո Լաոսը, ով 15 քարտ (13`դեղին, 2` կարմիր) ցույց տվեց երկու թիմերի ֆուտբոլիստներին։
Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» վաստակեց 38 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային այղուսակը։
Նույնքան միավոր ունի նաև 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ռեալ Մադրիդը», որն ընթացիկ տուրում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»։
«Էսպանյոլը», 13 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Մատեո Լաոս, Բարսելոնա, Էսպանյոլ, Լա-լիգա, Խավի, Խոսելու