Թրիլեր «Մեստալիայում». Ռեալը 10 ֆուտբոլիստներով ֆանտաստիկ comeback արեց Վալենսիայի դեմ խաղում 🎥

Թրիլեր «Մեստալիայում». Ռեալը 10 ֆուտբոլիստներով ֆանտաստիկ comeback արեց Վալենսիայի դեմ խաղում 🎥

04/01/2025 - 02:07

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» «Մեստալիա» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։

Առաջին խաղակեսից հետո անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ «չղջիկները» Ուգո Դուրոյի` 27-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։

55-րդ րոպեին «արքայական» ակումբը 11-մետրանոց վաստակեց, սակայն Ջուդ Բելինգեմի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

60-րդ րոպեին Կիլիան Մբապեն, ի վերջո, հավասարեցրեց հաշիվը, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղից դուրս իրավիճակում էր եղել. դարպասի գրավումը չեղարկվեց։

79-րդ րոպեին Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից դաշտից հեռացվեց Վինիսիուսը. բրազիլացի վինգերը ոչ սպորտային պահվածքով էր աչքի ընկել ու հարվածել մրցակցի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկիին։

85-րդ րոպեին «Ռեալի» ավագ, 39-ամյա Լուկա Մոդրիչը եզրափակեց Ջուդ Բելինգեմի փոխանցումն ու խփեց պատասխան գոլը։

Թվում էր, թե կողմերը կբաժանվեն խաղաղությամբ, սակայն 90+6-րդ րոպեին տանտերերի պաշտպաններն անհասկանալի սխալ թույլ տվեցին, որից օգտվեց Ջուդ Բելինգեմը և անհավանական հաղթանակ պարգևեց մադրիդյան գրանդին։

90+11-րդ րոպեին «Վալենսիան» քիչ մնաց ոչ-ոքի կորզեր, սակայն Լուիս Ռիոխայի հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասաձողը։

Այսպիսով, թրիլերային պայքարում անցած խաղում «Ռեալը» հաղթեց 2:1 հաշվով և 43 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Վալենսիան» 12 միավորով նախավերջինն է` 19-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023