Թրիլեր Թուրինում! «Միլանը» ֆանտաստիկ comeback-ով հաղթել է «Տորինոյին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրի վերջին խաղում «Միլանը» Թուրինի «Օլիմպիկո» ստադիոնում 3:2 հաշվով հաղթել է «Տորինոյին»։
«Ռոսոներին» ձախողել է հանդիպման մեկնարկն ու արդեն 17-րդ րոպեին պարտվում էր 0:2 հաշվով։ Տանտերերից գոլերը խփել էին Նիկոլա Վլաշիչն ու Դուվան Սապատան։
Այդուհանդերձ, Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հավաքվել է ու ֆանտաստիկ comeback արել` հաղթելով 3:2 հաշվով։
Միլանյան գրանդից փոխարինման դուրս գալուց հետո դուբլ է գրանցել Քրիստիան Պուլիշիչը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ադրիեն Ռաբիոն։
«Միլանը» 31 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավորով երկրորդ տեղը զբաղեցնում է գործող չեմպիոն «Նապոլին»։ «Ինտերը» 30 միավորով երրորդն է, «Տորինոն»` 14 միավորով 16-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml