Թրիլեր Բրյուսելում! Բելգիան գերգոլառատ խաղում հաղթանակ կորզեց Ուելսից 🎥

Թրիլեր Բրյուսելում! Բելգիան գերգոլառատ խաղում հաղթանակ կորզեց Ուելսից 🎥

10/06/2025 - 11:35

Աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի J խմբի չորրորդ տուրում Բելգիայի ազգային հավաքականը Բրյուսելում մրցեց Ուելսի դեմ։

Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր, գերգոլառատ ու թրիլերային պայքարում. «կարմիր սատանաները» հաղթեցին 4:3 հաշվով։

Տանտերերը Ռոմելու Լուկակուի, Յուրի Տիլեմանսի ու Ժերեմի Դոկուի գոլերի շնորհիվ արդեն 27-րդ րոպեին երեք գնդակի առավելություն ստացան, սակայն «վիշապները» կարողացան comeback անել ու հետ բերել կորցրածը։

Քրեյգ Բելամիի գլխավորած թիմից աչքի ընկան Հարի Վիլսոնը, Սորբա Թոմասը և Բրենան Ջոնսոնը։

Թվում էր, թե ուելսցիները ոչ-ոքի արդյունքը կպահեն, սակայն Բելգիան 88-րդ րոպեին կարողացավ թրիլերային հաղթանակ կորզել. հերոսացավ Կևին դե Բրույնեն։

J խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.

Ղազախստան 0:1 Հյուսիսային Մակեդոնիա

Խմբում հետևյալ մրցաշարային պատկերն է.

  1. Հյ. Մակեդոնիա (4 խաղ) – 8 միավոր
  2. Ուելս (4 խաղ) – 7
  3. Բելգիա (2 խաղ) – 4
  4. Ղազախստան (3 խաղ) – 3
  5. Լիխտենշտեյն (3 խաղ) – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023