Թրիլեր Բունդեսլիգայում. Հետնապահը երեք գնդակ հետ բերեց «Լայցպիգից»` կորզելով ոչ-ոքի 🎥

Թրիլեր Բունդեսլիգայում. Հետնապահը երեք գնդակ հետ բերեց «Լայցպիգից»` կորզելով ոչ-ոքի 🎥

18/01/2025 - 20:47

Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրում առաջնության հետնապահ «Բոխումը» «Վոնովիա Ռուրշտադիոն» մարզադաշտում մրցեց «Լայպցիգի» դեմ։

«Լայպցիգը» շոկային մեկնարկ էր պատրաստել մրցակցի համար և 10-22-րդ րոպեների ընթացքում երեք դիպում հարված կատարեց` նույնքան անգամ գրավելով դարպասը։

Մարկո Ռոզեի գլխավորած թիմից մեկական անգամ աչքի ընկան Վիլի Օրբանը, Անտոնիո Նուսան ու Քրիստոֆ Բաումգարտները։

Թվում էր, թե հյուրերը վճռել են հանդիպման ելքը, սակայն «ցլերը» ինչպես արագ ձեռք բերեցին երեք գնդակի առավելություն, այնպես էլ նույն ձև բաց թողեցին այն։

«Բոխումը» երկրորդ խաղակեսի մեկնարկում` 48-61-րդ րոպեին, նիդերլանդցի հարձակվող Մայրոն Բոուադուի հեթ-տրիկի շնորհիվ comeback արեց ու հետ բերերց կորցրածը։

Այսպիսով, թրիլերային պայքարում անցած հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով։ «Լայպցիգն» ունի 31 միավոր և 5-րդ տեղում է, իսկ «Բոխումը» 10 միավորով վերջինն է` 18-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023