Թրիլեր Բուդապեշտում! «Նոան» գերգոլառատ խաղում պարտվեց «Ֆերենցվարոշին» 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» Բուդապեշտի «Գրուպամա Արենա» ստադիոնում մրցեց «Ֆերենցվարոշի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Նոան» Աբովյանում պարտվել էր 1:2 հաշվով։
Պատասխան հանդիպումը գերգոլառատ ու թրիլերային պայքարում անցավ. Հայաստանի չեմպիոնը կրկին պարտվեց` 3:4 հաշվով։
Հունգարիայի չեմպիոնն Ալեքսանդր Պեշիչի ջանքերով բացեց արդեն 50-րդ վայրկյանին, «Նոան» 7-րդ րոպեին պատասխանեց Էլդեր Ֆերեյրայի գոլով։
12-րդ րոպեին տանտերերին կրկին առաջ մղեց Լենի Ջոզեֆը, 10 րոպե անց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից աչքի ընկավ Մաթեուս Այասը։
52-րդ րոպեին Քրիստոֆեր Զախարիասենը 11-մետրանոցից խփեց «Ֆերենցվարոշի» երրորդ գոլը, իսկ 71-րդ րոպեին Ալեն Գրգիչը հերթական անգամ հավասարեցրեց հաշիվը։
Այդուհանդերձ, 74-րդ րոպեին Բարնաբաշ Վարգան դրեց այս հանդիպման ու դիմակայության վերջակետը` հաղթանակ պարգևելով «Ֆերենցվարոշին»։
Ռոբի Քինի գլխավորած թիմը հաղթեց ընդհանուր 6:4 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։
«Նոան» էլ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից