Թոփ-5 լիգաների շրջակում Բենզեման արդյունավետության ռեկորդ է սահմանել

Թոփ-5 լիգաների շրջակում Բենզեման արդյունավետության ռեկորդ է սահմանել

23/09/2021 - 10:20

Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 6:1 հաշվով ջախջախել է «Մալյորկային»։

«Արքայական» ակումբի կազմից այդ խաղում երկուական գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Կարիմ Բենզեման։

Ֆրանսիացի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում դարձել է արդեն 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 21-րդ դարում եվրոպական թոփ-5 առաջնությունների շրջանակում որևէ ֆուտբոլիստ 6 խաղից հետո նման ցուցանիշ չի գրանցել։ Բենզեման առաջինն է, ով 6 խաղից հետո ուղիղ ներգրավվածություն է ունեցել խփված 15 գոլում` սահմանելով ռեկորդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023