Մյուլլերը վարակվել է կորոնավիրուսով․ նա բաց կթողնի ԱԱԱ-ի եզրափակիչը
Ինչպես տեղեկացնում է DW Sports-ը, «Բավարիայի» հարձակվողական ոճի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։
31-ամյա գերմանացին պետք է ինքնամեկուսացվի և, բնականաբար, բաց կթողնի այսօր՝ փետրվարի 11-ին կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մյունխենյան ակումբը գավաթակրին կորոշի Մեքսիկան ներկայացնող «Տիգրեսի» դեմ խաղում․ հանդիպման մեկնարկը կլինի Երևանի ժամանակով 22։00-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն հիվանդությամբ վարակվել էին նաև «Բավարիայի» կիսապաշտպաններ Խավի Մարտինեսը և Լեոն Գորեցկան։
Հավելենք, որ Թոմաս Մյուլլերը «Բավարիայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի ակումբային առաջնություն, Բավարիա, Թոմաս Մյուլլեր, Լեոն Գորեցկա, Խավի Մարտինես, կորոնավիրուս, Տիգրես