Թյուրամը ճախրում է! Ինտերը վստահ խաղով հաղթեց Տորինոյին🎥
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։
Հանդիպման ամբողջ ընթացքում «ներաձուրիները» ունեին լուրջ առավելություն` հաղթելով 3:2 հաշվով։
Միլանյան գրանդից փայլեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ 27-ամյա ֆուտբոլիստը խփել է արդեն 7 գոլ ու հավասարվել լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող «Ատալանտայի» հարձակցող Մատեո Ռետեգիին։
«Տորինոյից» աչքի են ընկել Դուվան Սապատան ու Նիկոլա Վլաշիչը։
Նշենք, որ հյուրերը 20-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել է չիլիացի պաշտպան Գիլերմո Մարիպանը։
«Ինտերի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 77-րդ րոպեին։
Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմը վաստակեց 14 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ, «Տորինոն» 11 միավորով 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ա-սերիա, Դուվան Սապատա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Մարկուս Թյուրամ, Նիկոլա Վլաշիչ, Սիմոնե Ինձզագի, Տորինո